Վճիռ` հաճախորդի օգտին

Սույն թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանի մասնակցությամբ, վերջապես վճիռ կայացրեց քաղաքացիական գործով, ըստ հայցի Գայանե Մուրադյանի ընդդեմ Թամարա Ղազարյանի` ըստ օրենքի ժառանգությունը ընդունած տան նկատմամբ` որպես ժառանգորդի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Սույն գործով դատարանում Թամարա Ղազարյանի շահերը ներկայացնում էր ՀԵԻԱ իրավաբան Գ. Գյոզալյանը:
Չնայած դատավոր Ա. Խառատյանի բացահայտ աչառու մոտեցմանը այս գործին` ինչպես նաև վերջինիս իրավագիտակցության բացակայությանը և դատավորին ոչ վայել պահվածքին` այնուամենայնիվ Հայատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային հաջողվեց հասնել իր նպատակին և դատարանը կայացրեց այնպիսի վճիռ, որը բխում էր Թ. Ղազարյանի շահերից: