Հայտարարություն

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը բոլոր իրավաբաններին և իրավաբան ուսանողներին հրավիրում է մասնակցելու միջնորդ դատարաններին և դրանց հետ կապված ՀՀ օրենսդրությանը նվիրված մեկօրյա սեմինարին: Սեմինարը հնարավորություն կտա մասնակիցներին ավելի խորը ուսումնասիրելու միջնորդ դատարանների դերը հասարակական կյանքում: Սեմինարի ընթացքում մասնակիցները կապահովվեն համապատասխան նյութերով, իսկ սեմինարի վերջում մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Սեմինարը կանցկացվի դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը` ժամը 16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ,
իրավաբան Գևորգ Գյոզալյանին

հեռ. 54-01-99, 58-02-99
էլ. փոստ. [email protected]