ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավարը հյուրընկալվեց Ֆորտունա հեռուստաստուդիայի “Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն” հեռուստածրագրին

2005թ.-ի ապրիլից Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում իրականացվում է IREX կազմակերպության կողմից ֆինանսավորված “Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ” անհատական զարգացման դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում 2005թ.-ի սեպտեմբերի 28-ին Ստեփանավանի Ֆորտունա հեռուստաստուդիայի ուղիղ եթերով հեռարձակվող “Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն” հեռուստածրագրին հյուրընկալվեցին ծրագրի ղեկավար Տաթևիկ Մատինյանը, իրավաբան-փորձագետ Էդմոն Մարուքյանը և ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար Արամայիս Մելքոնյանը:
Հեռուստահաղորդման նպատակն էր ներկայացնել Ստեփանավան քաղաքում անցկացված հարցման արդյունքները: Դրա նպատակը մեր հասարակության մեջ առավել հաճախ հանդիպող մարդու իրավունքների ու օրինական շահերի խախտումներրի տեսակները պարզելն էր: Հաղորդման ընթացքում մասնակիցները փորձեցին պարզաբանել քաղաքացիների կողմից նշված իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային հնարավոր մեխանիզմները և լուսաբանեցին ծրագիրը: Հյուրերը կարծիք հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը և թույլ են տալիս իշխանական մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել մարդու իրավունքների խախտումների վրա: