2005թ.-ի հոկտեմբերի չորսին ՀԵԻԱ Երևանի և մարզային մասնաճյուղերի գրասենյակներում անցկացվեցին “Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ” սեմինարների շարքի առաջին դասընթացները: Սեմինարներն անց են կացվում “Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում: Դրանք ընդգրկում են տասնվեց թեմաներ, որոնց մասին իրազեկ լինելն այսօր յուրաքանչյուր մարդու իրավունքն ու պարտականությունն է: Սեմինարի մասնակից իրավաբաններն ու իրավաբան ուսանողները դասընթացներից հետո Հայաստանի դպրոցներում համանուն թեմաներով ուսուցումներ կանցկացնեն աշակերտների համար: Այս ծրագրի շնորհիվ ՀԵԻԱ-ն կարճ ժամանակահատվածում կարողանում է ապահովել հանրության լայն շրջանի իրազեկում` մարդու իրավունքների, ազատությունների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: