2005թ.-ի հոկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեց CRINGO ցանցի կոորդինատոր Տեա Գոմելաուրին: CRINGO -ն համագործակցության ցանց է, որը ստեղծվել է 2001թ.-ին և միավորում է Կովկասում գործող` փախստականների և տեղահանվածների հարցերով զբաղվող կազմակերպություններին: Ցանցի նպատակն է կազմակերպությունների շահառուներին աջակցության ցուցաբերումն ու Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: ՀԵԻԱ-ն նույնպես CRINGO ցանցի անդամ է:
Կոորդինատորի այցի նպատակն էր Հայաստանում CRINGO-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ CRINGO ցանցի բարելավման ուղիների լուծման և ցանցի գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմների մասին տեղեկացումը:
Հանդիպմանը ներկա էին CRINGO ցանցում ՀԵԻԱ-ի ներկայացուցիչ, ՀԵԻԱ-ի անդամ Խաչիկ Հարությունյանը և ՀԵԻԱ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար, փաստաբան Լիանա Հարությունյանը: Նրանք հյուրի հետ քննարկեցին փախստականներին վերաբերող արդի խնդիրները և ներկայացրեցին իրենց առաջարկությունները ցանցի գործունեության բարելավման ուղղությամբ: