Հայտարարություն

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի ուսանողների համար հայտարարում է “2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը: Մրցույթը կանցկացվի 2 փուլով` ազգային և միջազգային: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2006թ.-ի մարտի 26-ից ապրիլի 2-ը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք “2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային փուլին:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հոգալու է միայն հայաստանյան մրցափուլի անցկացման ծախսերը:
Հայաստանյան մրցափուլին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի ուսանողները:
Մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը` Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից www.jessup.ayla.am հասցեով:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա j ի կենտրոնական գրասենյակից` մրցույթի ազգային Կառավարիչ Լուսինե Աբգարյանից (էլեկտրոնային փոստ` [email protected]) և (կամ) մրցույթի համակարգողներ` Հեղինե Դանիելյանից և Արփինե Եղիկյանից, հետևյալ հեռախոսահամարներով` 54 01 99, 58 02 99, իսկ ՀՀ մարզերում մրցույթի մասին տեղեկություն կարելի է ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային գրասենյակներից.

  • Սյունիքի մարզային գրասենյակ
    Հասցե` Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. (+374 285) 62511 , է. փոստ`[email protected]
    և
    Գորիս, Մաշտոցի 3, երկրորդ հարկ, հեռ. (+374 284) 25861 , է. փոստ`[email protected]
  • Գեղարքունիքի մարզային գրասենյակ
    Հասցե` Գավառ, Մարզպետարանի շենք, 4-րդ հարկ, հեռ: (+374 264) 25503 , է. փոստ` [email protected]
  • Լոռու մարզային գրասենյակ
    Հասցե` Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ, հեռ: (+374 322) 22317 , է. փոստ` [email protected]
  • Շիրակի մարզային գրասենյակ
    Հասցե` Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ (+374 312) 38236 , Է. փոստ`[email protected]:
  • Տավուշի մարզային գրասենյակ
    Հասցե` Իջևան, Սահմանադրության հրապարակ 1, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ, հեռ` (+374 263) 32499), Է. փոստ` [email protected]:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջին ժամկետը 2005թ. նոյեմբերի 15-ն է: