Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “Լիգլ Ըլայընս” իրավաբանական ընկերությունը կարևորելով ՀՀ Սահմանադրական փոփոխությունները ու Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիմնադրել են թվով 7 իրավական իրազեկության հասարակական կենտրոններ, որոնց միջոցով պրոֆեսիոնալ իրավաբանների կողմից 2005թ.-ի նոյեմբերի 1-ից սկսած հասարակությանը կմատուցեն անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Երևան քաղաքում անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել ք. Երևան, Նալբանդյան 7, բն 2: Խորհրդատվություն կարող եք ստանալ նաև հեռախոսով` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99:
ՀՀ մարզերում անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել մեր մարզային կենտրոններ հետևյալ հասցեներով.
- ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. 62511,
- ք. Գորիս, Մաշտոցի 3, երկրորդ հարկ, հեռ. 25861,
- ք. Գավառ, Մարզպետարանի շենք, 4-րդ հարկ, հեռ: 25503,
- ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ. 22317,
- ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ. 38236,
- ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ 1, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ, հեռ` 32499: