2005թ-ի նոյեմբերի 3-ին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր խորհրդակցություն սահմանադրական փոփոխությունների գալիք հանրաքվեի շուրջ` կիսելու ՀԿ-ների, լրատվամիջոցների, տարբեր բնագավառների ներկայացուցիչների կարծիքները:
Չնայած Սահմանադրության նախագիծը բազմիցս տպագրվել է հանրապետական մամուլում, հեռուստատեսությամբ ներկայացվել են վերափոխված դրույթների բովանդակությունը, սակայն դեռևս կա մտավախություն, որ հասարակության լայն շրջանակները անտեղյակ են սահմանադրական փոփոխություններին: Խորհրդակցությանը ներկա գտնվողները անհրաժեշտ համարեցին բնակչությանը տեղեկացնել Սահմանադրության փոփոխված դրույթներին, իրավաբանների հետ անցկացնել զրույցներ, կլոր սեղաններ, ստեղծել կենտրոն, որտեղ կարելի է ստանալ բնակիչներին հուզող հարցերի պատասխանը:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀԵԻԱ-ի Գորիսի գրասենյակի ղեկավար Գեղամ Այվազյանը: Գ. Այվազյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ՀԵԻԱ-ի մասնակցությամբ ստեղծված իրավական իրազեկության հասարակական կենտրոնների մասին, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրեց ՀԵԻԱ-ի կողմից Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարցրացման ուղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: Նելսոն Ոսկանյանը ողջունեց և կարևորեց ՀԵԻԱ-ի այդ նախաձեռնությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն Սահմանադրական փոփոխությունների իրազեկման ուղղությամբ համագործակցության ստեղծման շուրջ: