Ղեկավար
Գայանե Գևորգյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգողն է: Նշված պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականի դեկտեմբեր ամսից:
Ավարտել է Երևանի Մենեջմենթի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Գայանե Գևորգյանն ունի իրավաբանական աշխատանքի 13 տարվա փորձ, որից վեց տարի փաստաբանական գործունեության: Դասախոսել է Երևանի Մենեջմենթի, «Հայբուսակ» և Գյումրու «Պրոգրես» Համալսարաններում: