2008 թվականի մարտի 20-ին Չեխովի անվան թիվ 55 դպրոցում Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, համագործակցելով «Ապագան Քոնն է» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց քննարկում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության թեմայով, որը վարեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի ներկայացուցիչ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Քննարկմանը մասնակացում էին նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Հանդիպման հիմնական նպատակն էր նպաստել աշակերտների մոտ իրավական կուլտուրայի բարձրացմանը, նրանց մասնակից դարձնել ՀՀ օրենսդրական դաշտում առկա խնդիրներին, ինչպես նաև սպառել աշակերտներին հուզող հարցերի պատասխանները:
Քննարկման ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց կողմից ուսումնասիրված սահմանադրական բարեփոխումները, վեր էին հանում ըստ իրենց օրենսդրական դաշտում առկա ամենաառանցքային թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ:
Քննարկման ավարտին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի անունից հայտարարվեց մրցույթ՝ «Սահմանադրական բարեփոխումները աշակերտների աչքերով» խորագրով:
Հետագայում աշակերտների կողմից ներկայացվեցին 5 գրավոր զեկույցներ 6 հեղինակների կողմից, որոնցում նրանք փորձել էին ներկայացնել սահմանադրական փոփոխություններին առնչվող համեմատական վերլուծություններ:
Մրցույթի արդյունքները ամփոփելիս՝ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի ներկայացուցիչները մեծապես ողջունեցին աշակերտների գիտելիքները և երկրի Սահմանադրության շուրջ արտահայտված փայլուն մոտեցումներն ու հետաքրքիր մտքերը:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից վերոհիշյալ բոլոր հինգ աշխատությունների 6 հեղինակները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով և մրցանակներով:
Մրցույթը լուսաբանվեց «Իրավունք, Հետաքննություն» թերթի կողմից: