2007թ.-ի հուլիսի 20-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպեց ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ևս չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ-ի նախագահը ներկայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, նախկին և ներկա գործունեությունը, որից հետո իրենց գործունեությունը ներկայացրեցին նաև մյուս ՀԿ-ների ներկայացուցիչները: Այնուհետև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակը: Հանդիպման ընթացքում կատարվեցին շահագրգիռ քննարկումներ: Հանդիպման վերջում ՀԵԻԱ նախագահը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պայմանավորվածություն ձեռք բերեցին սկսել երկկողմանի փոխշահավետ համագործակցություն: