“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերության հետ համատեղ հայտարարում է “2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը:
Մրցույթը կանցկացվի 2 մրցափուլով` ազգային և միջազգային: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2008թ.-ի ապրիլի 6-12-ը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք “2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային մրցափուլին:
Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի` 2-5 ուսանողներից կազմված թիմերը:
Մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը` Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, էլեկտրոնային տարբերակով կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաjի կենտրոնական գրասենյակից` մրցույթի ազգային կազմակերպիչ Արփինե Եղիկյանից (էլ. փոստ` [email protected] ), հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 54 01 99 , 58 02 99, իսկ ՀՀ մարզերում մրցույթի մասին տեղեկություն կարելի է ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային գրասենյակներից.
Սյունիքի մարզային գրասենյակ
Հասցե` Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. (+374 285) 62511 , է. փոստ` [email protected]
Գեղարքունիքի մարզային գրասենյակ
Հասցե` Գավառ, Գրիգոր Լուսավորիչի 36, 4-րդ հարկ, հեռ: (+374 264) 25503 , է. փոստ` [email protected]
Լոռու մարզային գրասենյակ
Հասցե` Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ: (+374 322) 22317 , է. փոստ` [email protected]
Շիրակի մարզային գրասենյակ
Հասցե` Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ (+374 312) 23812 , Է. փոստ` [email protected]:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2007թ. նոյեմբերի 25-ն է: