“Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն” թեմայով միջազգային կոնֆերանս, Պրագա

2007թ.-ի սեպտեմբերի 12-ից 14-ը Պրագայում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ “Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն” թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին մոտ հարյուր ներկայացուցիչներ Հոլանդիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Հորվաթիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից, Սերբիայից, Լեհաստանից, Ուկրաինիայից, Մոլդովիայից, Բելոռուսիայից, Վրաստանից և Հայաստանից:
Կոնֆերանսի առաջին օրը տեղի ունեցավ “Քաջության բռնկում” լուսանկարչական ցուցահանդեսի բացում, որը նվիրված էր Բելոռուսիայում մարդու իրավունքների խնդիրներին: Ցուցահանդեսի կազմակերպիչն էր չեխական “Փիփըլ ին Նիդ” կազմակերպությունը: Ցուցահանդեսին հաջորդեց կոնֆերանսի բացման առիթով կազմակերպիչների կողմից տրված հյուրասիրությունը:
Կոնֆերանսի երկրորդ օրը տեղի ունեցավ կոնֆերանսի պաշտոնական բացումը, որը կատարվեց Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Հելենա Բամբասովայի կողմից: Այնուհետև կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց “ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ” Սլովակիայում Նիդերլանդական Մատրա ծրագրի իրականացման վերաբերյալ տեսանյութը, որի ավարտին հաջորդեցին զուգահեռ աշխատանքային խմբերի քննարկումներ` կրթություն, շրջակա միջավայր, մարդու իրավունքներ – փոքրամասնություններ, ԶԼՄ-ներ, Արդարադատություն – Հանրային վարչական իրավունք, Սոցիալական քաղաքականություն – առողջապահություն – սոցապահովություն թեմաներով: Այնուհետև խմբային քննարկումները տեղափոխվեցին պետությունների (երկրների) մոտեցումների բնագավառ: Կոնֆերանսի երկրորդ օրն ավարտվեց “Եվրոպական հարևանության քաղաքականություն” թեմային նվիրված պլենար նիստով:
Կոնֆերանսի երրրորդ օրը արևելաեվրոպական չորս երկրների պաշտոնյաններ` Գաբրիելա Դլոհնը (Չեխիայի Արտաքին գործերի նախարարություն անցումային աջակցության բաժնի տնօրեն), Ալինա Չերնըավսկան (Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն համագործակցության զարգացման բաժին), Դուշան Դաչոն (Սլովակիայի Արտաքին գործերի նախարարություն Զարգացման և մարդասիրական օգնության բաժնի տնօրեն) և Շանդոր Կոլեսը (Հունգարիայի Ժողովրդավարակամ անցման միջազգային կենտրոնի ծրագրի տնօրեն) ներկայացրեցին իրենց երկրների կողմից քաղաքացիական հասարակության զարգացմանը ուղղված պետական ծրագրերը: Այնուհետև աշխատանքային խմբերի կողմից ներկայացվեցին խմբային քննարկումների արդյունքներն ու առաջարկությունները, որին հաջորդեց կոնֆերանսի պաշտոնեական փակումը: Կոնֆերանսը ֆինանսավորվել էր Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության Մատրա ծրագրի կողմից, իսկ կազմակերպվել էր չեխական “Փիփըլ ին Նիդ” կազմակերպության կողմից: Կոնֆերանսին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: