2007 թվականի հոկտեմբերի 11-ին “Գոուլդեն Թյուլիփ Երևան” հյուրանոցում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական զեկույցի շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ պետական մարմիններից, միջազգային և տեղական երիտասարադական հասարակական կազմակերպություններից: Ազգային երիտասարդական զեկույցը ստեղծվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ` անկախ փորձագետների կողմից: Զեկույցի իրավաբանական բաժնի աշխատանքները ղեկավարել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Շնորհանդեսի ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը փորձագետներին և աջակիցներին հանձնեց շնորհակալագրեր: