2007 թ.-նոյեմբերի 21-ին ժամը 17.00-ին ավարտվեց “Փաստաբանություն ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական թվով 4-րդ գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը: Սահմանված ժամանակահատվածում մինչև 2007թ.-ի նոյեմբերի 21-ը ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից նախօրոք գրանցված 28 ուսանողներից գիտաժողովի կազմակերպչին գրավոր զեկույց են ներկայացրել 8 ուսանողներ: Մասնակիցների գրավոր զեկույցները 2007թ.-ի նոյեմբերի 23-ին ուղարկվել են համապատասխան մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2007թ.-ի դեկտեմբերի 5-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: