Ավարտվեց “2008թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի գրանցման փուլը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 9 թիմեր երևանյան և մարզային բուհերից:
Մրցույթի կազմակերպչական աշխատանքները շարունակվում են և դեկտեմբերի 8-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա “Փաստաբանական գրավոր հմտություններ” թեմայով սեմինար մրցույթին մասնակցելու համար գրանցված իրավաբան-ուսանողների համար: