Կայացավ “2008 թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի վիճակահանությունը

Սույն թվականի փետրվարի 5-ին կայացավ Ջեսափի մրցույթի բանավոր փուլի փաստաբանական հմտություններին նվիրված սեմինարը և վիճակահանություն մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլին մասնակցող յոթ թիմերի միջև, որի արդյունքում ձևավորվեցին մրցույթի նախընտրակայն չորս մրցափուլերում հանդես եկող թիմերի զույգերը:
Մրցույթի բանավոր փուլը կկայանա սույն թվականի փետրվարի 9-ին և 10-ին:
Նախընտրական և կիսաեզրափակիչ փուլերը կկայանան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքերի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ փուլը` փետրվարի 10-ին, ժամը 15.00 – 16.30-ին` ՀՀ քրական վերաքննիչ դատարանում: