Հանրային իրազեկության բարձրացման 9 սեմինարներ` Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցում

2004թ.-ի փետրվարին և մարտին Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ Երևանի գրասենյակում անցկացված առաջին դասընթացի շրջանավարտ Ռուսլան Ավետիսյանը հանրային իրազեկության բարձրացման 9 սեմինարներ անցկացրեց Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար: Սեմինարները դրական արձագանք ստացան դպրոցի աշակերտների և ղեկավարության կողմից: