2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերի արդյունքներ

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան շնորհավորում է 2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերի մասնակից բոլոր թիմերին:
Այս տարի մրցույթին մասնակցեցին 77 երկրների 110 թիմ, որոնցից 97-ը` մրցող, 11-ը` ցուցադրական և 2-ը` դիտորդ թիմեր:
2008թ.-ի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.
Աշխարհի գավաթակիր`
Քեյս Ուսթերն Րիզըրվ համալսարանի իրավունքի դպրոց (ԱՄՆ),
Երկրորդ մրցանակակիր`
Նոր Հարավային Ուելսի համալսարան (Ավստրալիա),
Եզրափակիչ հանդիպման լավագույն բանախոս`
Մարգո Դեյ` Քեյս Ուեսթերն Րիզըրվ համալսարանի իրավունքի դպրոց (ԱՄՆ),
Նախնական մրցափուլերի լավագույն հայցադիմում`
Աթենեո դե Մանիլայի համալսարան (Ֆիլիպիններ),
Նախնական մրցափուլերի լավագույն բանախոս`
Ֆաթիմա Ալ-Խոի` Լոնդոնի քոլեջ համալսարան (Միացյալ Թագավորություն),
“Ջեսափի ոգի” մրցանակ` Նամիբիայի համալսարան (Նամիբիա):
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս տարվա մրցույթի հաջող անցկացմանը` հովանավորներին, ազգային կազմակերպիչներին, մարզիչներին, դատավորներին, դատավորների օգնականներին, ԻՈՒՄԱ-ի անդամ ուսանողներին և բոլոր կամավորներին:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր կողմից շնորհավորում է 2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերում Հայաստանը ներկայացնող Երևանի պետական համալսարանի թիմին: