Շահառուները իրենց երախտագիտությունն են հայտնում ՀԵԻԱ-ին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծման օրից ի վեր իրավաբանական անվճար ծառայություններ է մատուցում Երևանի և ՀՀ մարզերի բնակչության առավել խոցելի խմբերին: ՀԵԻԱ-ի շահառուները տարիներ ի վեր իրենց երախտագիտությունն են հայտնել կառույցին, ինչը լավագույն գնահատականն է ՀԵԻԱ-ի կողմից արված աշխատանքի համար, սակայն նույնքան էլ պարտավորեցնող է:
Այս պահից ՀԵԻԱ-ն որոշել է կայքի այցելուներին ևս հաղորդակից դարձնել շահառուների արձագանքներին` պարբերաբար կայքում տեղադրելով այն նամակները, որոնք ՀԵԻԱ-ի իրավաբանները ստանում են իրենց հաճախորդներից:
Ստորև ներկայացնում ենք Բելլա Առաբաջյանի շնորհակալական նամակը` ուղղված ՀԵԻԱ-ի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանին: