Հայաստանում էր գտնվում Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամ, նախկին նախագահ և Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամ պարոն Ռոբերտ Ռումյանը իր տիկնոջ` Մարո Ռումյանի հետ:
Հոկտեմբերի 10-ին պարոն Ռումյանը կազմակերպել էր ընթրիք, որին հրավիրված էին նախորդ տարիներին Ջեսափի հայաստանյան մրցափուլում հաղթող թիմերի` իրենց տանը հյուրընկալված անդամները և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչները: Ընթրիքն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Մասնակիցներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին պարոն Ռումյանին վերջինիս հյուրընկալության, հոգատար վերաբերմունքի ու Ջեսափի մրցույթին անշահախնդիր աջակցելու համար:
Հոկտեմբերի 13-ին պրն Ռումյանը առանձին հանդիպում ունեցավ նաև Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչ Հյաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնվեց պրն Ռումյանին իր կողմից հայ երիտասարդ իրավաբաններին աջակցելու և հետագայում օգնելու պատրաստակամության համար, ինչպես նաև քննարկվեցին ամերիկահայ համայնքի շրջանակում Ջեսափի մրցույթը առավել հայտնի դարձնելուն ուղղված քայլեր, ինչն էլ հետագայում կստեղծի նոր բարեկամական կապեր հայ ջեսափականների ու ամերիկահայ համայնքի միջև: