2008 թվականի հոկտեմբերի 25 և 26-ին Ծաղկաձորի Համահայկական երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ “Clearing House” միջոցառումը, որը կազմակերպվել էր Armenian British Connect հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել հասարարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությանը կազմակերպության տիրապետության տակ գտնվող ռեսուրսների բաշխման, համատեղ ծրագրերի և երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակման և իրականացման միջոցով, ինչպես նաև աջակցել երիտասարդ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև փոխհամագործակցությանը, որի արդյունքում համատեղ ջանքերի միջոցով աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ակտիվ զարգացմանը:
Միջոցառման երկու օրերի ընթացքում մասնակից հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվեցին վերջիններիս կազմակերպության գործունեության համառոտ նկարագիրը, կազմակերպության գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները, ընթացիկ և ապագայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը: Քննարկման ընթացքում բավականին ժամանակ հատկացվեց այն խնդիրների լուծմանը ուղղված միջոցառումների կազմակեպմանը, որոնք խոչընդոտում են հասարակական կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը:
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություններից: Հանդիպմանը մասնակցության հրավերք էր ստացել նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաե հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում էր կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և կազմակերպության կամավոր Լիլիթ Գինոսյանը:
“Clearing House” միջոցառման անմիջական արդյունքը կլինի այնպիսի կազմակերպությունների միջև համագործակցության ցանցի ստեղծումը, որոնց գործունեությունը, միջոցները և պահանջները աջակցում են կազմակերպությունների խնդիրների լուծումը ապահովող միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:
Քննարկումը անցնում էր շատ ակտիվ մթնոլորտում, որտեղ ներկաների ելույթներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն և շահագրգիռ քննարկում: