2008 թ.-ի նոյեմբերի 14-ին ժամը 17.00-ին ավարտվեց “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական թվով 5-րդ գիտաժողովի գրավոր զեկույցների ընդունման փուլը: Սահմանված ժամանակահատվածում մինչև 2008թ.-ի նոյեմբերի 14-ը ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից նախօրոք գրանցված 50 ուսանողներից գիտաժողովի կազմակերպչին գրավոր զեկույց են ներկայացրել 22 ուսանողներ: Մասնակիցների գրավոր զեկույցները 2008թ.-ի նոյեմբերի 17-ին ուղարկվել են համապատասխան մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2008թ.-ի նոյեմբերի 27-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: