ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորին վրդովմունքով ընդունեցինք հայտնի լրագրող և հասարակական գործիչ, “Հետաքննող լրագրողներ” հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ իրագործված անմարդկային բռնությունը: Այս արարքը մեկ անգամ ևս փաստում է, որ մեզանում լրջորեն վտանգված է ազատ խոսքն ու հրապարակայնությունը, որոնք կոնկրետ երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներ են: Վստահ ենք, որ սա մարտահրավեր է նաև մեր պետությանը, իրավապահ մարմիններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների ազատ արտահայտվելու և առահասարակ կյանքի իրավունքը:
Դատապարտելով այս ստորացուցիչ արարքը, միաժամանակ հույս ենք հայտնում, որ դեպքը արագ կբացահայտվի և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ: Կարծում ենք միայն այս դեպքում հնարավոր կլինի հանրությանը մատուցել արդարադատության իրական, օրինակելի նախադեպ:
Ազատ խոսքն ու բազմակարծությունը մեր երկրում այլընտրանք չունեն:
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
“Արեգ” գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
“Հայ պետական ծառայողների միություն” հասարակական կազմակերպություն
“Հայաստանի եվրոպական շարժում” հասարակական կազմակերպություն
Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա
“ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
“Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն” հասարակական կազմակերպություն
“Հասարակական քարոզչություն” հասարակական կազմակերպություն
“Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն” հասարակական կազմակերպություն
Հայաստանի իրավաբանական հիմնադրամ
“Խաչակիր” մշակութային հասարակական կազմակերպություն
“Հայ գերմանական ընկերություն” հասարակական կազմակերպություն
“”Պրոգրես” սոցիալական հետազոտությունների կենտրոն” հասարակական կազմակերպություն
Փոքր և միջին բիզնեսի զարգացման հինադրամ
“Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ
“Գոյատևում” բարեգործական հասարակական կազմակերպություն
“Գործուն մասնակցության աջակցման կենտրոն” հասարակական կազմակերպություն
“Ինտեգրացիայի և ժողովրդավարության կենտրոն” հասարակական կազմակերպություն
“Զարթոնք 89” հասարակական կազմակերպություն
“Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
“Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կենտրոն” հասարակական կազմակերպություն
“Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն” հասարակական կազմակերպություն
“ՏԻԳՐԻՍ” քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն” հասարակական կազմակերպություն
“Հյուման Դիգնիթի ընդ Փիս” հիմնադրամ
“Հայկական մեդիա խումբ տեղեկատվական և իրավական կենտրոն” հասարակական կազմակերպություն
“Մուղնի” հասարակական կազմակերպություն: