Տեղի ունեցավ 3-րդ հակակոռուպցիոն համաժողովը

2008թ.-ի դեկտեմբերի 9-ին Երևան` “Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” դահլիճում տեղի ունեցավ 3-րդ հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի և ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի հետ համատեղ, նվիրված է դեկտեմբերի 9-ին` միջազգային հակակոռուպցիոն օրվան: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 2003թ. հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն, դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Նշված որոշման նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ և մեծացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում:
Համաժողովը բաղկացած էր չորս նիստից` հիմնականում սևեռված ներքոհիշյալ կոռուպցիոն գնահատումների և հակակոռուպցիոն մեխանիզմների վրա, որոնք իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի և ՄԱԶԾ-ի Հակակոռուպցիոն ծրագրի նախաձեռնությամբ` Կոռուպցիայի հետազոտություն ՀՀ տնտեսություններում, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի և ՀՀ Իրավական ու ինստիտուցիոնալ դաշտերի միջև առկա բացերի վերլուծություն, 2008-2012թթ. ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր և Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ: Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ներկայացումը անդրադարձավ հինգ նորաբաց կենտրոններին (Երևան, Իջևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներում)` որպես քաղաքացիների կոռուպցիոն բողոքների արձագանքման մեխանիզմ: Իջևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: