Փաստաբանական գրավոր հմտություններին նվիրված սեմինար 2009թ.-ի սկսնակ ջեսափականների համար

Ավարտվեց “2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի գրանցման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով յոթ թիմեր հայաստանյան պետական ու ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետներից:
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թիմերի համար անցկացվեցին “Գրավոր փաստաբանական հմտություններ” թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում մասնակից թիմերի անդամներին ներկայացվեցին կազմվող աշխատանքներին մրցույթի Պաշտոնական կանոններով ու հայաստանյան մրցափուլի Ազգային կանոններով ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման համար սահմանված տույժերը և հայցադիմումների կազմմանն առաջադրվող այլ հարցեր: