ՀԵԻԱ նորընտիր վարչության առաջին, ընդլայնված նիստը տեղի կունենա 19.12.2008թ.

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 04.12.2008 թվականին կայացած կազմակերպության 8-րդ համաժողովի ընթացքում ընտրված ՀԵԻԱ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը: Նիստի ընթացքում նախատեսված է քննարկել և որոշել կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների, Իրավաբան ուսանողների բաժանմունքի, ՀԵԻԱ-ի ակումբների նոր կազմը, նախատեսվող միջոցառումների և ծրագրերի ցանկը:
Նիստին, բացի վարչության անդամներից, նաև ներկա են գտնվելու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հանձնաժողովների և ակումբների նախագահները և անդամները: