Ավարտվեց գրավոր աշխատանքների ներկայացման ժամկետը

Ավարտվեց “2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերի կողմից մրցույթի ազգային կազմակերպչին հայցադիմումների ներկայացման համար սահմանված ժամկետը: Հայցադիմումներ են ներկայացրել ազգային մրցափուլին մասնակցության հայտ ներկայացրած ութ թիմերից հինգը, որոնց միջև էլ կընթանա պայքարը բանավոր մրցափուլում: