Հանդիպում Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության փորձագետի հետ

2009թ.-ի հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, ՀԵԻԱ Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարատ Ատովմյանը և կազմակերպության ֆինանսական միջոցների հայթայթման համակարգող Էդուարդ Մանուկյանը հանդիպեցին գնահատման այցով Հայաստանում գտնվող Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության հետսովետական տարածաշրջանի փորձագետ` տիկ Հալյա Սենիկի հետ:
Հանդիպումը նախաձեռնել էր Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպությունը, նպատակ ունենալով առավել մոտ ծանոթանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեությանը և համագործակցության եզրեր գտնել:
Հանդիպման սկզբում Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպություն ներկայացուցիչը ՀԵԻԱ-ի անդամներին տեղեկատվություն տրամադրեց իրենց կազմակերպության և իրենց այցելության նպատակների վերաբերյալ: Այնուհետև ՀԵԻԱ-ի անդամները նրան ծանոթացրեցին ՀԵԻԱ-ի պատմությանը և գործունեությանը: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները: Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության ներկայացուցչին հատկապես հետաքրքրեց ՀԵԻԱ առաջարկը համագործակցել Հայաստանում Եվրոպական իրավական արժեքների ինտեգրման ուղղությամբ ուսումնական այցերի կազմակերպման ծրագրերի կազմակերպման, ինչպես նաև ՀԵԻԱ կողմից Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրի ֆինանսավորմամբ արդեն իսկ իրականացվող “Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոններ” ծրագրի շրջանակներում, ծրագրի իրականացման մարզերի հեռավոր բնակավայրերում նույանտիպ ընդունարաններ ստեղծելու առաջարկ ներկայացնելու մասին:
Հանդիպման ընթացքում կատարվեցին նաև շահագրգիռ քննարկումներ: