2009թ.-ի փետրվարի 15-ին Հայաստանում Գերմանական Համալսարանի շենքում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ռազմավարական պլանի վերանայման ամենամյա սեմինարը: Սեմինարը կազմակերպել էին և անցկացրեցին ՀԵԻԱ վարչության անդամներ Ռոբերտ Գրիգորյանը և Լիանա Հարությունյանը: Ռազմավարական պլանի վերանայման սեմինարին ներկա էին 19 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ, կամավորներ և գործընկերներ: Սեմինարի սկզբում մասնակիցներին ներկայացվեց 2008թ.-ի Ռազմավարական պլանի իրականացման ուղղությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացված աշխատանքներն ու ծրագրերը: Այնուհետև մասնակիցները վերլուծեցին ՀԵԻԱ-ի 3 ռազմավարական նպատակները և կատարեցին համապատասխան առաջարկություններ դրանց վերանայման ու փոփոխության վերաբերյալ: 2009թ.-ի մարտին ՀԵԻԱ-ի Ռազմավարական պլանի վերանայման հաշվետվությունը կտեղադրվի ՀԵԻԱ-ի վեբ կայքում: