ՙԿոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմինների և ՇՊԱԿ-ների համագործակցության համատեքստում՚ խորագրով միջոցառում

ՙԿոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառաՀաշվի առնելով տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների համագործակցության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, 2012 թվականի մարտի 16-ին ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ ՀԿ-ը, Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը և ՀՀ Կոտայքի մարզպետարանը համատեղ կազմակերպել են միջոցառում ՙԿոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմինների և ՇՊԱԿ-ների համագործակցության համատեքստում՚ խորագրով:
Միջոցառումը անցկացվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից, ՀՀ Կոտայքի մարզպետարանից, Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀԵԻԱ նախագահ Կ.Զադոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ համակարգման բաժնի պետ Կ. Բակոյանը, ում կողմից, որպես առանձին ելույթ, ներկայացվեց նաև ՙՏեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցության կարևորությունը՚ թեման:
Միջոցառման ընթացքում առանձին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կ. Մարգարյանը` ՙՀրապարակային ու թափանցիկ գործունեություն ծավալելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում՚ թեմայով, Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտոնի տնօրեն Մ. Ատովմյանը: Վերջինիս կողմից հանգամանորեն ներկայացվեց ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը և դրա իրականացումը ՏԻՄ-երի կողմից` հստակ շեշտադրում կատարելով օրենքի խախտման համար նախատեսված քրեական և վարչական պատասխանատվությունների առկայության վրա:

Հերթական անգամ կարևորելով ՇՊԱԿ-ների և ՏԻՄ-ների համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, մասնակիցների կողմից պատրաստակամություն հայտնվեց այսուհետ առավել ակտիվ համագործակցելու` համայնքներում ՇՊԱԿ-ների ներկայությունն ու քաղաքացիների հետ անմիջական շփումն ապահովելու համար: