2004թ.-ի փետրվարի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային 7 գրասենյակներում անցկացվեց 9 սեմինարներից բաղկացած երկրորդ դասընթացի հինգերորդ սեմինարը` “Սեփականության իրավունքը և դրա իրավական կարգավորումը ՀՀ-ում” թեմայով: Դասընթացը անցկացվում է Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 մասնագետները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: