Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում 2004թ.-ի փետրվարի 23-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը, փոխնախագահը և “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետը հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության և գիտության ոլորտում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ հրատարակել 2 տեղեկատվական թերթիկ և հեռարձակել 4 ռադիոհաղորդում: