2004թ.-ի փետրվարի 23-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հյուրընկալվեց “ԱրմՆյուզ” հեռուստատեսության “Մեկնաբանություն” հեղինակային ծրագրին: Հաղորդման ընթացքում Կարեն Զադոյանը պատասխանեց “Մեկնաբանություն” հեղինակային ծրագրի մեկնաբան Հայկ Ա. Մարտիրոսյանի կողմից տրված հարցերին: Մասնավորապես, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահն անդրադարձավ Հայաստանում բնակչության իրավագիտակցության ցածր մակարդակին, կարևորեց Հայաստանում փաստաբանության համակարգի և հասարակական կազմակերպությունների սեկտորի կայացման հարցերը, խոսեց երիտասարդ իրավաբանների վերապատրաստման խնդիրների շուրջ: Կ.Զադոյանը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում վերը նշված ոլորտներում կատարված աշխատանքները:
Հաղորդման վերջում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագաhը նշեց, որ նոր սերնդի իրավաբանները մեծ առաքելություն ունեն իրականացնելու քանի որ, միայն նրանց միջոցով է հնարավոր իրականացնել ժողովրդի համար տեսանելի ու ընդունելի դատաիրավական լուրջ բարեփոխումներ, ստեղծել հայ բազմադարյա ժառանգության ու միջազգային իրավական փորձի վրա խարսխված իրավական մշակույթ և կրթել իրավագիտակից ու սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն: