“Մասնակցային գործընթացի մասին ուղեցույցի մշակում” թեմայով սեմինար Ծաղկաձորում

2004թ.-ի մարտի 8-ից մինչև 11-ը Փրայս Ուոթերս Հաուզ Քուփերս կազմակերպության կողմից “Հանրային ոլորտի բարեփոխումներ” ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվեց սեմինար “Մասնակցային գործընթացի մասին ուղեցույցի մշակում” թեմայով, որին մասնակցեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը և փոխնախագահը: Սեմինարի հիմնական նպատակն էր մասնակցային գործընթացի մասին ուղեցույցի մշակման համար ստանալ առաջարկներ: Սեմինարին մասնակցում էին նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: