Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 2004թ.-ի մարտի 16-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի Հարավային կովկասի բաժնի ներկայացուցիչներ Գրահամ Բոնդի, Գվինեթ Չիթլեբորոութի և Միջազգային զարգացման նախարարության Հայաստանի գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության կողմից Հայաստանում իրականացվող “Հանրային ոլորտի բարեփոխումներ” ծրագրի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության համագործակցության հետ կապված հարցեր: