Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը 2004թ.-ի մարտի 17-ին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպեց Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերին Քենդրիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: