2004թ.-ի մարտի 24-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության, տնտեսավարման և սպասարկման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում անցկացվեց մրցույթ, որին որպես քննող հանձնաժողովի անդամ մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Լիանա Հարությունյանը:
Մրցույթը կայացավ երկու փուլով` առաջինը գրավոր թեստավորման միջոցով, իսկ երկրորդը` հարցազրույցի: Մրցույթին 13 դիմումատուներից մասնակցեցին 10-ը, որոնցից 6-ը թեստավորման արդյունքում հավաքելով հնարավոր միավորների 90%-ը և ավելին, անցան հարցազրույցի փուլ: Հարցազրույցի փուլը ավարտվեց գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում մրցույթի մասնակիցներից հինգը ճանաչվեցին մրցույթի հաղթողներ: Այնուհետև հանձնաժողովի կողմից կազմվեց եզրակացություն, որը ստորագրեցին հանձնաժողովի բոլոր անդամները և այն հանձնեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարին: