ՀԵԻԱ երկու անդամներ հաջողությամբ ավարտեցին ՀԿ-ների կազմակերպական զարգացման դասընթացը

2004թ.-ի ապրիլի 6-ից 9-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ևս երկու անդամներ մասնակցեցին և հաջողությամբ ավարտեցին “Համաշխարհային Ուսուցում” կազմակերպության “Հայաստանի հասարակական կազմակերպությունների հզորացման ծրագրի” կողմից կազմակերպված հասարակական կազմակերպությունների կազմակերպական զարգացման դասընթացը` ստանալով ավարտական վկայականներ: Ասոցիացիայի անդամները նոր գիտելիքներ ստացան հասարակական կազմակերպությունների ղեկավարում, գործունեության և կառավարման համակարգեր, մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ, ծառայությունների մատուցում և արտաքին հարաբերություններ ենթահամակարգեր վերաբերյալ: