2004թ.-ի ապրիլի 28-ին ՀԵԻԱ նախագահ Կ.Զադոյանը, փոխնախագահ Դ.Աբգարյանը, վարչության անդամ Լ.Հարությունյանը, գործադիր տնօրեն Ա.Սարիբեկյանը և կազմակերպության անդամ Բ.Սահրադյանը աշխատանքային այց կատարեցին ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղ: Այցի ընթացքում ՀԵԻԱ ղեկավարության կողմից վերահսկողության ենթարկվեց և դրական գնահատականի արժանացավ ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի պատասխանատուների և աշխատակազմի անդամների հետ քննարկվեց ՀԵԻԱ կողմից մատուցվող անվճար ծառայությունների վերաբերյալ ՀԵԻԱ ղեկավարության կողմից մշակած նոր քաղաքականությունը: Գյումրի կատարած այցի շրջանակներում ՀԵԻԱ նախագահ Կ.Զադոյանը հանդիպեց կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղի շահառունների հետ, որոնց հետ քննարկեց մասնաճյուղի կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մեջ նրանց, որպես կամավորներ ներգրավելու հետ կապված հարցեր: Այցի ավարտին ՀԵԻԱ նախագահը հանդիպեց նաև ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի անդամների հետ, որոնց հետ քննարկեց մասնաճյուղի մոտակա ծրագրերը և այդ ծրագրերում մասնաճյուղի անդամների մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր: