Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը 2004թ.-ի հունիսի 15-ից 18-ը մասնակցեցին “Համաշխարհային ուսուցում” ամերիկյան հասարակական կազմակերպության “Հայաստանի ՀԿ հզորացման ծրագրի” կողմից ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված դասավանդողների վերապատրաստման դասընթացին, որին մասնակցեցին այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ: