Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը և ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը 2004թ.-ի հունիսի 17-ից 18-ը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի կողմից կազմակերպած “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի նախագծի և Հայաստանում պետության կողմից ֆինանսավորվող իրավական օգնության ապահովման հարցերի քննարկման փորձագիտական հանդիպմանը, որին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարը, Եվրոպայի խորհրդի փորձագետներ, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի տնօրենը, ՀՀ փաստաբանների միության նախագահը, Փաստաբանների միջազգային միության նախագահը և ՀՀ արդարադատության նախարարության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետը: