2004թ.-ի հունիսի 24-ին Երևանի “Կոնգրես” հյուրանոցի Պիկասո սրահում տեղի ունեցավ “Հասարակական երկխոսության մեխանիզմները քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” խորագիրը կրող կլոր սեղան-քննարկում, որի հիմնական զեկուցողն էր Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի նախագահ, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը: Բանախոսը հանգամանորեն վերլուծեց երրորդ սեկտորի ներկա վիճակը և նախանշեց հասարակական երկխոսության միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման ճանապարհները: Այնուհետև ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի ընթացքում մասնակիցները վելուծեցին հասարակական երկխոսության միջոցով քաղաքացիական հասարակության զարգացման այլ մեխանիզմներ: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: