Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի հուլիսի 1-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց ութերորդ ռադիոհաղորդումը նվիրված “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին”: Ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 5 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման սկզբում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ամփոփեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները, որոնք հիմնականում վերաբերվում էին սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և կիրառմանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման ու վճարման կարգերին և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ-ին կատարված փոփոխություններին: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը պատասխանեց ունկդիրներից ստացված հարցերին: