2004թ.-ի հուլիսի 8-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի և Գորիսի գրասենյակներում 56 մասնակիցների (յուրաքանչյուր գրասենյակում 8 մասնակից) համար սկսվեց հանրային իրազեկության բարձրացման չորրորդ դասընթացը: Դասընթացը անցկացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 ուսուցանողները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: