Պրոֆեսոնալիզմ նաև սիրողական սպորտում

2004թ.-ի հուլիսի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզական ակումբի մինի ֆուտբոլի թիմը հանդիպեց “Արմենիա” հեռուստաընկերության մինի ֆուտբոլի թիմի հետ և հաղթեց 23:9 խոշոր հաշվով: Նույն թիմի հետ նախորդ երկու հանդիպումները նույնպես ավարտվել էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզական ակումբի մինի ֆուտբոլի թիմի 10:6 և 8:7 հաշիվներով տարած հաղթանակներով: “Արմենիա” հեռուստաընկերության մինի ֆուտբոլի թիմը բավականաչափ ուժեղ թիմ է և Հայաստանի մարզական լրագրողների վերջին մրցաշարում գրավել էր մրցանակային 3-րդ տեղը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզական ակումբի մինի ֆուտբոլի թիմը ունի շուրջ 4 տարվա պատմություն: Թիմը մասնակցել է մի շարք սիրողական մրցաշարերի և հանդիպումների: Հիշարժան է նաև 2001թ.-ի մարտին ՀՀ Ազգային Ժողովի մինի ֆուտբոլի թիմի նկատմամբ 17:6 խոշոր հաշվով տարած հաղթանակը: