Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի հուլիսի 21-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց տասնմեկերորդ ռադիոհաղորդումը նվիրված “Առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընթացքում առկա պրոբլեմներին”: Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընթացքում առկա պրոբլեմների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: