2004թ.-ի հուլիսի 30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի և Գորիսի գրասենյակներում ավարտվեց հանրային իրազեկության բարձրացման չորրորդ դասընթացը, որին մասնակցեցին 56 հոգի (յուրաքանչյուր գրասենյակում 8 մասնակից): Դասընթացը անցկացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Հանրային իրազեկության բարձրացման” ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցած և վերապատրաստված 56 ուսուցանողները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: