Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստան – Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր 2004թ.-ի հուլիսից իրականացնում է “Շահերի պաշտպանության ուսուցում” ենթածրագիրը, որի շրջանակներում սույն թվականի հուլիսի 27-ից 30-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կազմակերպվեց “Շահերի պաշտպանություն” թեմայով առաջին եռօրյա ուսուցումը: Ուսուցմանը մասնակցեցին շուրջ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսուցումը անցկացրեց միջազգային փորձագետ Ալեն Գոգբաշյանը: Ուսուցման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է “Շահերի պաշտպանություն” թեմայով ուսուցումներ կազմակերպել նաև Երևանում, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում` տեղի հասարակական կազմակերպությունների համար