Գրադարան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի գրադարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ 2010 թվականին հիմնադրվեց նաև Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը համալրված է իրավունքի բոլոր ճյուղերը ընդգրկող գրականությամբ, այդ թվում օրենսգրքերով, օրենքների ժողովածուներով, դասագրքերով, օրենքների մեկնաբանություններով, ուսումնական ձեռնարկներով, հանրագիտարաններով, ամսագրերով և այլն: Գրադարանում առկա են նաև իրավագիտությանը հարակից գիտություններին վերաբերող գրքեր: Գրադարանը համալրված է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրականությամբ, և այն թարմացվում է պարբերաբար: Ներկայումս Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը բաղկացած է 450 կտոր գրականությունից՝ 435 կտոր գրքերից և 15 կտոր ամսագրերից, այդ թվում.

 

Մասնագիտական գրքեր

Հայերեն – 128 անուն գիրք, 267 կտոր,
Ռուսերեն – 110 անուն գիրք, 136 կտոր,
Անգլերեն – 18  անուն գիրք, 21 կտոր:
Բառարաններ

Հայերեն – 4 անուն գիրք, 8 կտոր,
Ռուսերեն – 2 անուն գիրք, 3 կտոր:
Ամսագրեր

Անգլերեն – 1 անուն ամսագիր, 15 կտոր:

Այլ Գրականություն

Հայերեն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանի պատասխանատու Սյուզաննա Սողոմոնյանին: